Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ծառայողական ավտոմեքենա՞, թե՞ տրանսպորտային միջոց

Ծառայողական ավտոմեքենա՞, թե՞ տրանսպորտային միջոց
10.06.2016 | 08:29

Կառավարությունը ծառայողական ավտոմեքենաների կրճատումը հետաքրքիր ձևակերպմամբ է ներկայացնում. կրճատված ավտոմեքենան նշվում է որպես տրանսպորտային միջոց։ Ի՞նչ տիպի մեքենա կարելի է պատկերացնել այս ձևակերպման տակ: Երևի ցանկացած։ Ինչևէ։ Ըստ ամենայնի, տասն օր հետո պետական ապարատը կձերբազատվի ծառայողական ավտոմեքենաների «ծանր բեռից»։ Գործադիրի երեկվա նիստում վարչապետը նախարարություններին և գերատեսչություններին հանձնարարեց 10 օրում ավարտել ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացը։

Ի դեպ, նիստին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը «դատարկ» չէին եկել. կառավարության աշխատակազմում արդեն կրճատվել են 15 տրանսպորտային միջոց և 3 միավոր սարք, առողջապահության նախարարությունում կրճատվել է 6 միավոր տրանսպորտային միջոց։ «Խաղից» դուրս մնացած տրանսպորտային միջոցները որոշվեց ի պահ տալ պետգույքի վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ